Դիեգո Սիմեոնեի կրտսեր որդին կարող է տեղափոխվել Աթլետիկո

23:04 11.09.2019

Ջուլիանո Սիմեոնեն՝ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կրտսեր որդին, կարող է հայտնվել մադրիդյան ակումբի ակադեմիայում: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 16-ամյա ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել Իսպանիա: Այս պահին Ջուլիանոն հանդես է գալիս «Ռիվեր Փլեյթի» ակադեմիայում: Նա մոր՝ Սիմեոնեի նախկին կնոջ հետ ապրում է Բուենոս Այրեսում:

Հիշեցնենք, որ Ջուլիանոյից բացի Սիմեոնեն ևս երկու որդի ունի: Մարզչի ավագ որդին՝ Ջովանին, վարձավճարով խաղում է «Կալյարիում»: Մրցաշրջանի ավարտին «Կալյարին» պարտավոր է 16 միլիոն եվրոյով գնել ֆուտբոլիստի տրանսֆերը «Ֆիորենտինայից»: Միջնեկ որդին՝ Ջանլուկան, այս օգոստոսին պայմանագիր է կնքել «Իբիցայի» հետ, որը խաղում է իսպանական Սեգունդա B-ում:

Share |

Լրահոս

Loading...