Իրանցի երկրպագուհին ինքնահրկիզումից հետո մահացել է. Նրան դատում էին մարզադաշտ մտնելու փորձի համար

15:41 11.09.2019

Իրանցի երկրպագուհի Շաքար Խոդայարին ինքնահրկիզման ակտից հետո հիվանդանոցում մահացել է:

Թեհրանում կինն ինքն իրեն հրկիզել է այն բանից հետո, երբ դատական նիստը հետաձգել են տղամարդու անվան տակ ֆուտբոլային մարզադաշտ ներխուժելու փորձի համար: Նշվում է, որ նա լսել է, թե ինչպես են քննարկում իր հնարավոր պատիժը՝ տարուկեսից մինչև երկու տարի կալանավայրում։ Դատարանի շենքից դուրս գալուց անմիջապես հետո նա հրկիզել է իրեն։ Մի քանի օր անց Խոդայարին մահացել է հիվանդանոցում։

Նա ձերբակալվել էր մարտին, երբ փորձում էր դուրս գալ «Էսթեղլալի» խաղին։ Իրանում կանանց արգելված է մարզական միջոցառումներին մասնակցել 1981 թվականից։ Արգելքը ժամանակավորապես հանվել էր մարզադաշտերում ԱԱ-2018-ի հեռարձակումների ժամանակ։

Share |

Լրահոս

Loading...