ԱԱ-2022-ին ընդառաջ Իրանում կանանց թույլ կտան հաճախել հավաքականի խաղերին

19:36 11.09.2019

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերին ընդառաջ հայտնել է, որ երկրի ղեկավարությունը համաձայնել է երկրպագուներին թույլատրել ներկա լինել հավաքականի խաղերին:

«Կառավարությունը համաձայն է մարզադաշտերում կանանց ներկայությանը: Այս պահին կանայք կարող են հաճախել Իրանի հավաքականի բոլոր խաղերին», - Ալիի խոսքերն է մեջբերել Իրանի կառավարության պաշտոնական կայքը:

Իրանի հավաքականը հոկտեմբերի 10-ին կխաղա Կամբոջիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ Իրանում կանանց մուտքը մարզադաշտեր արգելված է տղամարդկանց ֆուտբոլային խաղերի ժամանակ: Ավելի վաղ հոլանդացի կիսապաշտպան Կևին Յանսենի կինը հարկադրված էր եղել լքել մարզադաշտն իրանական «Գոլ Գոհար Սիժանի» կազմում ամուսնու նորամուտի խաղին: 

Share |

Լրահոս

Loading...