Խաբիբի մենեջեր․ Ու՞մ է պետք Քոնորը․ նա նման է լքված աղջկա

23:25 11.09.2019

UFC-ի ռուս չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը խոսել է Քոնոր Մաքգրեգորի հետ ևս մեկ մենամարտ անցկացնելու հավանականության մասին։ 

«Քոնորը ինձ հիշեցնում է լքված աղջկա, ով ոչ ոքի չի կարողանում գտնել։ Նրան անգամ մարզիչն է թողել։ Չեմ էլ ուզում խոսել նրա մասին։ Խաբիբը գերազանց մենամարտ է անցկացրել։ Ահա՛ թե ինչի մասին է պետք խոսել։ Իսկ Քո՞նորը։ Ու՞մ է նա պետք։

Ռևա՞նշ։ Ինձ չի հետաքրքրում դա։ Ինչու՞։ Մենք արդեն տապալել ենք նրան։ Նա խեղկատակության էր վերածել այդ մենամարտը։ Դա այն է, ինչին նա ընդունակ է։ Չենք ցանկանում գովազդել այդ խեղկատակությունը։ Այո՛, սա մեղմ սպորտ չէ, բայց խնդրում եմ նայեք Խաբիբին ու Պորյեին մենամարտից հետո։ Միայն հարգանք կար, ուրիշ ոչինչ։ Նորից անցնել Քոնորի հետ այդ աղբի միջով մենք չենք ուզում։ Մենամարտի հավանականության շանսերը գնահատում եմ 0»,-Նուրմագամեդովի մենեջերի խոսքերն է մեջբերում TMZ-ն։ 

Հիշեցնենք, որ դեռևս անհայտ է, թե ով է լինելու Խաբիբի հաջորդ մրցակիցը։ UFC-ի նախագահը այսօր ավելի վաղ նշել էր, որ կա հավանականություն, որ ռևանշ-մենամարտը կկայանա։ 

 

Share |

Լրահոս

Loading...