Կոմպանիի հրաժեշտի խաղը առանց նրա․ Բելգիացին բաց է թողնելու այն վնասվածքի պատճառով

19:18 11.09.2019

Այսօր Մանչեսթերի «Էթիհադ» ստադինում կկայանա Բելգիայի հավաքականի նախկին ավագ Վինսեն Կոմպանիի հրաժեշտի խաղը «Մանչեսթեր Սիթիի» նախկին և ներկա ֆուտբոլիստների ու ԱՊԼ-ի աստղերի հավաքականի միջև։ 

Ինքը՝ Կոմպանին բաց է թողնելու հանդիպումը ազդրի հետին մկանի վնասվածքի պատճառով։ «Ման․ Սիթիին» առաջնորդելու է Պեպ Գվարդիոլան, մինչդեռ ԱՊԼ-ի աստղերի հավաքականի մարզչի պարտականությունները կատարելու է Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։ 

«Մանչեսթեր Սիթի» - Ջո Հարթ, Կոստել Պանտիլիմոն, Ջոլեոն Լեսկոտ, Կոլո Տուրե, Ռիչարդ Դանն, Միկա Ռիչարդս, Պաբլո Զաբալետա, Գաել Կլիշի, Դիտմար Համան, Նայջել դե Յոնգ, Սամիր Նասրի, Շոն Ռայթ-Ֆիլիպս, Սթիվեն Այրլենդ, Ջեյմս Միլներ, Դավիդ Սիլվա, Մարիո Բալոտելի, Սերխիո Ագուերո, Քրեյգ Բելամի, Բենջամին Մվարուվարի։ 

ԱՊԼ-ի աստղերի հավաքական - Էդվին վան դեր Սար, Շեյ Գիվեն, Գարի Նևիլ, Ֆիլ Նևիլ, Ջոն Օ՛Շի, Ուես Բրաուն, Նիկկի Բատտ, Մայքլ Քերիք, Ռայան Գիգզ, Սեսկ Ֆաբրեգաս, Ռաֆայել վան դեր Վարտ, Ռոբին վան Պերսի, Թիերի Անրի։ 

 

 

Share |

Լրահոս

Loading...