Ցուրտ ձմռան թեժ գործա՞րքը․ Ռեալն ու ՄՅՈւ-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով հունվարին

22:56 11.09.2019

Ձմռանը «Ռեալը» կարող է հրաժարվել Տոնի Կրոսից հանուն Պոլ Պոգբայի տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ 

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում նվազեցնել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ «Կարմիր սատանաները» մտադիր են գործարքի արդյունքում ստանալ նաև «արքայական» ակումբի կիսապաշտպան Տոնի Կրոսին։ 

Այսպիսով, կողմերը ձմռանը հնարավոր է կյանքի կոչեն գործարքը։ Արդյունքում «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի համար գումար կվճարի, ինչպես նաև գործարքի մեջ կներառի Տոնի Կրոսին։ 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին Տոնի Կրոսը երկարաձգեց պայմանագիրը «արքայական» ակումբի հետ մինչև 2023 թվականը։   

 

Share |

Լրահոս

Loading...