Լևանդովսկի․ Երազում եմ հեռանալ Բավարիայից այնպես, ինչպես Ռոբենն ու Ռիբերին

23:41 11.09.2019

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր նախկին խաղընկերների՝ Արիեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի՝ թիմից հեռանալու մասին։ 

«Հեռանալ ակումբից այնպես, ինչպես նրանք, իհարկե, իմ երազանքն է։ Իհարկե, ես դեռ չեմ պատրաստվում հեռանալ, սակայն, անկեղծ ասած, ես գրեթե լացում էի, երբ նրանք հեռանում էին։ Այդ փորձը ոչ միայն հաճելի էր Ռիբերիի և Ռոբենի համար, այլ նաև ակումբի մյուս ֆուտբոլիստների համար։ Ունենալ նման հրաժեշտի արարողություն իսկապես հատուկ բան է»,-լեհ հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport1-ը։ 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Արիեն Ռոբենը և Ֆրանկ Ռիբերին հեռացան «Բավարիայից»։ Հոլանդացի ֆուտբոլիստը ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, իսկ ահա Ռիբերին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ֆիորենտինա»։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լևանդովսկին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մնչև 2023 թվականը։ 

Share |

Լրահոս

Loading...