Պաշտոնական․ Վալենսիան հեռացրեց Մարսելինոյին

18:42 11.09.2019

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարսելինոն տարաձայնություններ ունի ակումբի ներսում։ Մասնավորապես, իսպանացի մասնագետի հարաբերությունները լարված են եղել «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմի հետ։ 

Լիմը միջամտել է ակումբի սպորտային տնօրեն Մատեու Ալեմանիի գործերին, ինչը դուր չի եկել գլխավոր մարզչին։ Հաղորդվում էր, որ զբացեցրած պաշտոնից հեռանալու է նաև ակումբի սպորտային տնօրենը։ 

Հիշեցնենք, որ Մարսելինո Գարսիա Տորալի հետ միասին «Վալենսիան» նախորդ տարի նվաճեց Իսպանիայի Արքայական գավաթը՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով «Բարսելոնային»։ 

Share |

Լրահոս

Loading...