Մաքգրեգորը խոստացել է հաղթել Պորյեին 90 վայրկյանում

13:58 11.09.2019

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը արձագանքել է թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեի հայտարարությանը:

Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտում կրած պարտությունից հետո ամերիկացի մարտիկն ասել է, որ Մաքգրեգորի հետ իր մենամարտի անցկացումն իմաստ ունի:

«Ես քեզ կհաղթեմ 90 վայրկյանում, տղա։ Դու պարտավոր ես մեծ հարգանքով արտասանել իմ անունը։ «Մաքգրեգորը հաջորդը չէ»: Հիմար, Մաքգրեգորը միշտ հաջորդն է: Մաքգրեգորը նպատակ է: Միշտ: Այսպես ասա և ես կմտածեմ այդ մասին», - գրել է Մաքգրեգորը Twitter-ի իր էջում։

Share |

Լրահոս

Loading...