Մեսսին դեռևս վերականգնվում է վնասվածքից

14:36 11.09.2019

Diario sport-ի փոխանցմամբ, չնայած նրան, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ, դեռևս անհարմարություններ է զգում ամռանը ստացած մկանային վնասվածքի պատճառով: Կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել ռիսկի չդիմել և հնարավորություն տալ ֆուտբոլիստին վերջնականապես վերականգնվել վնասվածքից:

Ամենայն հավանականությամբ, արգենտինացին պատրաստ կլինի դաշտ դուրս գալու Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Գրանադայի» հետ հանդիպմանը: Բացի այդ, մեծ հավանականություն կա, որ Մեսսին բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի՝ «Բորուսիայի» հետ խաղը: 

Հիշեցնենք, որ առանց Մեսսիի կատալոնական ակումբը տարել է մեկ հաղթանակ, մեկ պարտություն է կրել և մեկ խաղ էլ ավարտել է ոչ-ոքի:

Նախորդ մրցաշրջանում Լեոն Իսպանիայի առաջնության 34 խաղերում դարձել է 36 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...