Մեսսին հնարավոր է բաց թողնի Բորուսիայի հետ հանդիպումը ՉԼ-ում

21:20 11.09.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հնարավոր է բաց թողնի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք հանդիպումը։ Այս մասին գրում է Goal-ը։ 

Կատալոնական ակումբը բժշկական անձնակազմը շարունակում է աշխատել արգենտինացու վերականգնման ուղղությամբ։ Ինքը՝ Մեսսին, ցանկանում էր խաղադաշտ վերադառնալ «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 4-րդ տուրում կայանալիք խաղում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ Մեսսին դեռևս չի կարող խաղալ։ 

Հարցականի տակ է մնում նաև 32-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը «Բորուսիայի» դեմ խաղում, քանի որ բժիշկները դեռևս չեն կարողանում հստակ ժամկետներ նշել Մեսսիի վերջնական ապաքինման համար։ Ավելին, Մեսսին ներկա պահին չունի անհրաժեշտ մարզավիճակ, քանի որ նոր մրցաշրջանում դեռևս չի խաղացել։ 

«Բարսելոնան» շաբաթ երեկոյան տանը կընդունի «Վալենսիային», իսկ սեպտեմբերի 17-ին կանցկացնի ՉԼ-ի խմբային փուլի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Դորտմունդի «Բորուսիային»։ 

Share |

Լրահոս

Loading...