Նադալի մարզիչ․ Եզրափակչից հետո Ռաֆան ուժասպառ էր․ նա չէր կարողանում միայնակ փոխվել

21:44 11.09.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի մարզիչ Կառլոս Մոյան կիսվել է US Open-2019-ի եզրափակչի տպավորություններով։ Գլխավոր խաղում 33-ամյա Ռաֆան հինգ սեթում 7-5, 6-3, 5-7, 4-6, 6-4 հաշվով հաղթեց Դանիլ Մեդվեդևին ու նվաճեց կարիերայի 19-րդ Grand Slam-ը։ 

«Ուղղակի անհավանական էր։ Նյարդային ու լարված եզրափակիչ ստացվեց։ Սա ամենադիտարժան խաղերից մեկն էր, որը ես երբևէ տեսել եմ։ Մեդվեդևը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց։ Մենք կարծում էինք, թե նա հոգնել է, բայց նա հիասքանչ տեսք ուներ, թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր տեսանկյունից։

Հանդիպումը նման էր բռնցքամարտի մենամարտի։ Ռաֆան ուղղակի ուժասպառ էր խաղից հետո։ Հանդերձարանում նրա մկանները ձգվել էին։ Նա ոչինչ չէր կարողանում անել։ Նա անգամ միայնակ չկարողացավ փոխել հագուստը։ Մենք օգնեցինք նրան։ Ռաֆան, ուղղակի «մահացած» էր»,-Մոյայի խոսքերն է մեջբերում Ubitennis-ը։ 

Նադալը կարիերայի ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Ամերիկայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ 

Share |

Լրահոս

Loading...