Ռեալի նախկին տնօրեն. Նեյմարը չի հասկանում, թե ինչ է ֆուտբոլիստ լինելը

10:46 11.09.2019

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն գոհ է մնացել, որ բրազիլացի Նեյմարը ՊՍԺ-ից չի տեղափոխվել «Ռեալ»:

«Եթե Նեյմարը դառնար «Ռեալի» խաղացող, ես չէի ուրախանա: Նա այնքան էլ չի հասկանում, թե ինչ է ֆուտբոլիստ լինելը։ Բացի այդ, ես վստահ չեմ, որ նա լավ ազդեցություն կունենար այն բրազիլացիների վրա, որոնք արդեն խաղում են «Ռեալում»։ Իսկ նրանք, անկասկած, աստվածացնում են Նեյմարին», - Վալդանոյի խոսքը մեջբերում է AS-ը։

Նեյմարը Պրիմերայում հանդես է եկել 2013-2017 թվականներին «Բարսելոնայում»։

Share |

Լրահոս

Loading...