Լուիս Ադրիանոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել (տեսանյութ)

13:10 11.09.2019

Դոնեցկի «Շախտյորի» նախկին հարձակվող Լուիս Ադրիանոն հեթ տրիկի հեղինակ է դարձել «Պալմեյրասի» կազմում: Բրազիլական ակումբը երկրի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում 3-0 հաշվով հաղթանակի է հասել «Ֆլումինենսեի» նկատմամբ: Բրազիլիա վերադառնալուց հետո, սա Լուիս Ադրիանոյի առաջին հեթ տրիկն էր հարազատ ակումբի կազմում:

Նշենք, նաև, որ Ադրիանոն իր կարիերայի ընթացքում երբեք գոլի հեղինակ չէր դարձել Բրազիլիայի առաջնության շրջանակներում:

Այս հաղթանակի շնորհիվ «Պալմեյրասին» 3 միավոր է բաժանում առաջին հորիզոնականից: 

«Պալմեյրասի» կազմում հարձակվողը մասնակցել է 6 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:

 

Share |

Լրահոս

Loading...