Պավար. Կոուտինյոն փոքրիկ հրաշագործ է, որն ունակ է ազդել խաղի ելքի վրա

23:50 11.09.2019

«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը կարծիք է հայտնել մյունխենյան ակումբում իր թիմակից Ֆիլիպե Կոուտինյոյի մասին:

«Կոուտինյոն փոքրիկ հրաշագործ է: Նա շատ զուսպ է: Ամեն ինչից առաջ նա հիանալի տղա է և, իհարկե, գերազանց ֆուտբոլիստ: Շատ դժվար է նրան հավասարակշռությունից հանելը: Իհարկե, հիմա նա իր հնարավորությունների պիկով չի խաղում, քանի որ բավականին ուշ միացավ թիմին: Ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի շաբաթներին մենք ի դեմս նրա կտեսնենք համաշխարհային մակարդակի խաղացողի:

Բնականաբար, Կոուտինյոն ունակ է ազդել խաղի ելքի վրա: Ես մարզումների ժամանակ տեսել եմ նրան գործի մեջ և չեմ կասկածում դրանում: Նա անհավանական տաղանդավոր է և մոտ ժամանակներս մեզ ցույց կտա այն ամենը, ինչին ընդունակ է», - Պավարի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...