Կուտակումներից խուսափելու համար գնել հնարավորինս շուտ. Փյունիկ-Ալաշկերտ խաղը՝ տոմսերով

18:01 11.09.2019

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19:15-ին «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտին»: Ինչպես հաղորդում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը՝ խաղի մուտքը կլինի տոմսերով:

Խաղի տոմսերը հնարավոր է ձեռք բերել սեպտեմբերի 12-ից Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից (Վարդանանց փողոց):

Տոմսարկղերի աշխատանքային ժամերն են՝ 12:00-ից 20:00: Տոմսերի արժեքը՝ 200 դրամ:

Ակումբը հորդորում է տոմսարկղերում կուտակումներից խուսափելու համար տոմսերը գնել հնարավորինս շուտ:

Share |

Լրահոս

Loading...