Ռամոս. Կուզեի խաղալ ԱՊԼ-ում, միշտ եղել եմ այդ լիգայի երկրպագու

20:23 11.09.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ կուզեր իր ուժերը փորձել անգլիական Պրեմիեր-լիգայում:

«Ես ցանկացել եմ խաղալ անգլիական Պրեմիեր-լիգայում: Միշտ եղել եմ այդ լիգայի երկրպագուն: Դրան, ինչպես Պրիմերային, հետևում են ամբողջ աշխարհում:

Ես հիանում եմ Անգլիայի առաջնության ռիթմով, ինտենսիվությամբ ու ֆուտբոլիստների որակով: Բայց ես միշտ երջանիկ եմ եղել «Ռեալում» ու երբեք չեմ մտածել հեռանալու մասին», - Ռամոսի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Ռամոսն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Պրիմերայում: Ավելի վաղ նա խաղացել է «Սևիլիայի» կազմում, իսկ 2005-ից Մադրիդի «Ռեալում» է:

Share |

Լրահոս

Loading...