Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել

12:43 11.09.2019

Կրիշտիանու Ռոնալդուն իր հավաքականի կազմում նոր ռեկորդի հեղինակ է դարձել: Հիշեցնենք, որ Եվրո 2020- ի նախընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի պոկերի շնորհիվ 5-1 հաշվով հաղթանակի հասավ Լիտվայի ազգային ընտրանու նկատմամբ:

Այդպիսով «Յուվենտուսի» հարձակվողը Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպումներում իր ընդհանուր գոլերի քանակը հասցրեց 25-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նախկին ռեկորդը պատկանում էր Իռլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինին, ով բոլոր հանդիպումներում դարձել էր 23 գոլի հեղինակ:

Հետաքրքական է, որ մի քանի օր առաջ Ռոբի Քինը Ինստագրամում գրառում էր կատարել, որտեղ Ռոնալդուին խնդրում էր չգերազանցել իր ռեկորդը:

Share |

Լրահոս

Loading...