Ռոնալդուի ընկերուհին ցույց է տվել, ինչպես են երեխաները արձագանքում հոր գոլին (տեսանյութ)

13:05 11.09.2019

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստի երեխաները արձագանքում հոր խփած գոլերին: Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան 34-ամյա հարձակվողը պոկեր էր ձևակերպել Լիտվայի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղում։

«Եզակի, անհաղթահարելի, անկրկնելի, անպարտելի իմ սեր: Մենք սիրում ենք քեզ, Կրիշտիանու: Հպարտ եմ քեզնով: Չորս գոլ՝ մեկական յուրաքանչյուր երեխայի համար», - գրել է աղջիկը։

Share |

Լրահոս

Loading...