Հոմոսեքսուալ ֆուտբոլիստ. Խայտառակություն է, որ ՖՖՖ նախագահը տարանջատում է հոմոֆոբիան ու ռասիզմը

00:32 11.09.2019

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օլիվյե Ռույեն, որը կարիերան ավարտելուց հետո «քամինգ աութ» արեց՝ հայտարարելով հոմոսեքսուալ լինելու մասին, քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լը Գրեին:

Պաշտոնյան դժգոհ է Լիգա 1-ի խաղերում հոմոֆոբիայի պատճառով խաղերը դադարեցնելուց, բայց ռասիզմի դրսևորման պատճառով խաղերի ընդհատման գաղափարը կիսում է:

«Դա սկանդալ է: Նա ոչինչ չի հասկացել: Ամոթ է այդպես խոսելը: Ես իսկապես զայրացած եմ: Ֆեդերացիայի նախագահն իրեն թույլ է տալիս նման հիմարություններ ասել: Երբ ես լսեցի այդ խոսքերը, հասկացա, թե ինչ է կատարվում և ինչու մենք չենք կարողանում լուծել խնդիրը:

Տարանջատել հոմոֆոբ բացականչություններն ու ռասիստական արտահայտությունները՝ ամոթ է, սկանդալային, սարսափելի: Ամեն դեպքում նա միշտ հերքում է խնդրի առկայությունը: Նա երբեք ոչինչ չի արել: Ոչ ոք երբեք չի ասել, որ ֆուտբոլում կա հոմոֆոբիա: Նա չի հասկանում խնդիրը, և դա շատ վատ է: Կա հանդիսատեսի որոշակի դասակարգ, որը տառապում է հոմոֆոբիայով», - Ռույեի խոսքերն է մեջբերել France Football-ը:

Share |

Լրահոս

Loading...