Սաֆին.Մրցակիցները մեզ «վերևից» էին նայում

11:19 11.09.2019

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուս թենիսիստ Մարատ Սաֆինը հայտարարել է, որ իր խաղալու տարիներին օտարազգի մարզիկները լուրջ չէին վերաբերվում ռուս թենիսիտներին.

«Ես և Կաֆելնիկովը մասնակցում էինք միջազգային մրցաշարերի և հագնում էինք մարզակոշիկներ, որոնց վրա բոլորը ծիծաղում էին: Ինչ մակարդակի խաղ էլ ցուցադրեինք, միևնույն է՝ մեզ վերևից էին նայում»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հասավ US Օpen-ի եզրափակիչ, որտեղ 5 մրցափուլերի արդյունքում պարտություն կրեց իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալից: Այս եզրափակիչը ռուս թենիսիստների համար «Մեծ սաղավարտի» մրցաշարերում առաջինն էր 2005 թ սկսած, երբ Մարատ Սաֆինը հաղթեց Australia Open-ի եզրափակչում:

Share |

Լրահոս

Loading...