Մասնակցե՛ք 4-ով, հաղթե՛ք թիմով․ Երևանում թենիսային թեժ աշուն է սպասվում

18:24 11.09.2019

Incourt թենիս ակումբի կողմից մշակված՝ Հայաստանում թենիսի զարգացման ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ մասնակցելու են սպորտային միջոցառման:

Վերջինս մշակված է ինչպես առողջ ապրելակերպի, սպորտի և մասնավորապես թենիսի տարածման համար, այնպես էլ կազմակերպություններին աշխատակիցների առօրյան բազմազանեցնելու նոր, ավելի հետաքրքիր և տարբերվող տարբերակ տրամադրելու համար: 

Թիմերը կմարզվեն Incourt թենիս ակումբի բարձր որակավորում ունեցող մարզիչների հետ 1 ամիս շաբաթական 2 օր, որից հետո կմասնակցեն Incourt-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցաշարերին: Հաղթող թիմը կարժանանա ՀԹՖ-ի կողմից գավաթի: Մրցաշարից հետո կլինի միջոցառմանը նվիրված երեկույթ: Միջոցառմանը մասնակցում են 30-ից ավել մասնակիցներ տարբեր կազմակերպություններից: 

Ինֆորմացիոն գործընկեր՝ ArmSport։

Share |

Լրահոս

Loading...