Թուրան. Ես ոչ մի բանում մեղավոր չեմ

17:01 11.09.2019

«Իստանբուլի» կիսապաշտպան Արդա Թուրանը մեկնաբանել է երգիչ Բերկայ Շահինին ծեծելու գործով դատավճիռը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դատապարտվել է երկու տարի 8 ամիս պայմանական ազատազրկման։ Նրան մեղավոր են ճանաչել երեք քրեական հոդվածներով։

«Երջանիկ եմ, որ ամեն ինչ ավարտվեց։ Ես ոչ մի բանում մեղավոր չեմ։ Ոչ մի հանցագործություն չեմ կատարել։ Ինձ զրպարտում են։ Ես պրոֆեսիոնալ եմ, ով ցանկանում է անել իր աշխատանքը, որպեսզի ապահովի իր ընտանիքը», - ասել է Թուրանը։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը նախորդ տարվա հոկտեմբերին հարձակվել էր երգիչ Բերկայ Շահինի վրա՝ կոտրելով վերջինիս քիթը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները մինչև օրս պատկանում են «Բարսելոնային»:

Share |

Լրահոս

Loading...