Վալենսիայի գլխավոր մարզիչն ու սպորտային տնօրենը կհեռացվեն ակումբից

17:18 11.09.2019

Իսպանական ԶԼՄ - ների փոխանցմամբ «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինոն և սպորտային տնօրեն Մատեո Ալեմանին կհեռացվեն ակումբից:

Հաղորդվում է, որ այս որոշումը կայացվել է ակումբի սեփականատեր Պիտեր Լիմի կողմից: Վերջինս անընդհատ միջամտում է ակումբի սպորտային հարցերին, ինչը պատճառ է հանդիսացել Մարսելինոյի և ակումբի սպորտային տնօրենի հետ խնդիրների առաջանալուն: 

Հիշեցնենք, որ Վալենսիայի ներկայիս գլխավոր մարզիչը թիմը գլխավորում է 2016/2017 մրցաշրջանից:

Share |

Լրահոս

Loading...