Ռեալի ու Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Վալենսիան

19:58 11.09.2019

Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սելադեսը գլխավորեց «Վալենսիան»։ Այս մասին տեղեկանում ենք «չղջիկների» պաշտոնական կայքից։ 

Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 43-ամյա մասնագետը 2014-2018 թվականների ընթացքում գլխավորել է Իսպանիայի Մ-21 հավաքականը։ Նախորդ մրցաշրջանում Ալբերտ Սելադեսը աշխատել է Մադրիդի «Ռեալում»՝ որպես գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի օգնական։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վալենսիան» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալին։ Մասնագետը լրջագույն տարաձայնություններ էր ունեցել ակումբի սեփականատիրոջ հետ։ 

Սելադեսը՝ որպես «Վալենսիայի» գլխավոր մարզիչ իր նորամուտը կնշի Լա լիգայի 4-րդ տուրում, որի շրջանակում «չղջիկները» մրցելու են գործող չեմպիոնի՝ «Բարսելոնայի» հետ։ 

Share |

Լրահոս

Loading...