Իգուային․ Վերադարձել եմ Յուվե, որպեսզի ցույց տամ իմ կարևորությունը

20:51 12.09.2019

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը խոսել է թուրինյան ակումբում ելույթների մասին՝ «Չելսիի» վարձակալությունից վերադառնալուց հետո․

«Հենց վերադարձա Թուրին, հստակ մտքեր ունեի։ Ցանկանում էի մնալ «Յուվենտուսում»։ Ոչ ոք ինձ ոչ մի բան չասաց, երբ վերադարձա։ Ես այստեղ եմ վերադարձել, որպեսզի աշխատեմ ու ցույց տամ իմ կարևորությունը։

«Յուվենտուսը» հիանալի թիմ է՝ մեծ թվով երկրպագուներով։ Սա հիանալի ակումբ է, այդ իսկ պատճառով ես ուրախ եմ լինել այստեղ։ Մի քանի տարի չեմ խաղալ Կրիշտիանուի հետ, այն ժամանակ նա երիտասարդ էր։ Հիմա ես նրա մեջ ավելի կատարյալ խաղացող եմ տեսնում։ Նա աճել է ամբիցիաների առումով՝ փորձելով հաղթել ամեն ինչ և նոր ռեկորդներ սահմանել։ Ես շատ ուրախ եմ, որ նորից տեսա նրան»,- ասել է Իգուայինը։

Share |

Լրահոս

Loading...