Կիլիան Մբապեն չի խաղա Ռեալի դեմ

09:57 12.09.2019

Le Parisien-ի փոխանցմամբ «ՊՍԺ -ի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Մբապեն կոնքոսկրի վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում «Թուլուզի» հետ հանդիպման ժամանակ, և չի հասցնի վերականգնվել մինչև «Ռեալի» հետ հանդիպումը:

Այս հանդիպումը, ամենայն հավանականությամբ բաց կթողնի նաև փարիզյան ակումբի մյուս հարձակվող  Էդիսոն Կավանին, ով ևս վերականգնվում է վնասվածքից:

Share |

Լրահոս

Loading...