Մեսսին գնահատել է Ռեալի ու Աթլետիկոյի աշխատանքը տրանսֆերային շուկայում

19:56 12.09.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի», «Աթլետիկոյի», «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Սիթիի»՝ տրանսֆերային շուկայում կատարած աշխատանքների մասին․

«Կարծում եմ ՝ թե՛ «Ռեալը» և թե՛ «Աթլետիկոն» լավ համալրվել են։ «Աթլետիկոն» հիանալի թիմ է ստեղծել՝ շատ լավ ֆուտբոլիստների ձեռք բերելով։ Թվում էր՝ այն կլինի թիմ, որն ամենաշատը կկորցնի իր խաղացողների գնալուց հետո։ Բայց արդյունքում նրանք ստեղծեցին հիանալի թիմ՝ կազմի բազմազան ընտրությամբ, այն շատ մրցունակ է։

«Ռեալը» ևս շատ լավ աշխատեց տրանսֆերային շուկայում։ Նրանք կարևոր ֆուտբոլիստների ձեռք բերեցին, ինչպես օրինակ Ազարը։ «Յուվենտուսը» ևս շատ լավ համալրվեց։ «Սիթին»՝ ևս։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ բոլոր գրանդ ակումբներն էլ ավելի ուժեղ են դարձել»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։  

Share |

Լրահոս

Loading...