Փարիզի քաղաքապետ.Նեյմարը պետք է օգնի ՊՍԺ-ին հաղթել Չեմպիոնների լիգայում

09:46 12.09.2019

Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն վստահ է, որ «ՊՍԺ» հարձակվող Նեյմարը ունակ է օգնել թիմին հաղթելու Չեմպիոնների լիգան: Փարիզյան հեռուստաընկերություններից մեկի եթերում նա հայտարարել է.

«Նեյմարը պետք է օգնի մեզ հաղթել այդ մրցաշարում: Թող իմանա, թե ինչքան մեծ է մեր սերը իր հանդեպ: Վստահ եմ, որ այդ հաղթանակի դեպքում երկրպագուները կներեն նրան»:

Հիշեցնենք, որ ողջ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում քննարկվում էին Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխության լուրերը, և խաղացողը շատ մոտ էր Փարիզը լքելուն:

Այս մրցաշրջանում բրազիլացին դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում:

 

Share |

Լրահոս

Loading...