Պոչետինոն խոսել է Տոտենհեմի ներկայիս վիճակի մասին

17:37 12.09.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների և Քրիստիան Էրիկսենի մասին.

«Էրիկսենը շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար: Նա երջանիկ է Լոնդոնում, չնայած ունի իր նպատակները: Միշտ ասում եմ, որ նրա տրամադրվածությունը շատ ճիշտ է»:

Խոսելով վնասվածքների մասին, Պոչետինոն նշել է, որ Նդոմբելեի և Սեսենյոնի վիճակը մտածելու տեղիք է տալիս, սակայն պետք է համբերատար լինել, որպեսզի խաղացողները վերջնականապես ապաքինված ներկայանան թիմին:

Արգենտինացի մասնագետը անդրադարձել է նաև  Ջովաննի Լո Չելսոյին.

«Ես հիասթափված եմ, որովհետև Ջովաննին նոր էր մեզ միացել և վնասվածք ստացավ: Սակայն հուսով եմ, որ նա արագ կապաքինվի»:

Share |

Լրահոս

Loading...