Վերատին նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով

20:07 12.09.2019

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ 26-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունները վերջին փուլում են։ Խոսքը պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու մասին է։ ՊՍԺ-ն պատրաստ է կրկնապատկել Վերատիի աշխատավարձը, որն այժմ 7 մլն եվրո է ստանում մրցաշրջանի համար։

Կիսապաշտպանին նաև ավագի թևկապն են խոստացել։ Փարիզյան թիմի ավագն այս պահին 34-ամյա կիսապաշտպան Տյագո Սիլվան, որի պայմանագիրը նախատեսված է մինչև  թվականի հունիսի 30-ը։

Մարկոն 2012 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ի կազմում։

 

Share |

Լրահոս

Loading...