Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը հաջորդ փուլում են

11:24 12.09.2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի են ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումները:

Առաջին շրջանի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի: Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտվելուց հետո ոչ ոքի է խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ և լքել պայքարը: Ռոբերտ Հովհաննիսյանը հաշտություն է կնքել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը:

Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Գրիգորի Օպարինին և դուրս եկել հաջորդ շրջան:

Share |

Լրահոս

Loading...