Սեբալյոս․ Լիվերպուլից ուժեղ թիմ չեմ տեսել․ նրանք փակում են դիմացինի թթվածինը

21:44 12.09.2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը խոսել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» դեմ ԱՊԼ-ի երրորդ տուրի խաղի մասին։ 

«Ես երբեք չէի տեսել այնպիսի բան, ինչպիսին «Էնֆիլդում» տեսա։ Ես երբեք չէի տեսել թիմի, ով նրանցից լավ է խաղում, ով նրանցից լավ է պրեսինգի դիմում, և որոնց երկրպագում են նրանցից լավ։ «Լիվերպուլը» մեզ թթվածին չէր տալիս։ Երբ դու պաշտպանությունում ես, մեծ ուժեր ես ծախսում, իսկ երբ վերջապես գնդակը քո մոտ է լինում, ուզում ես շունչ քաշել, բայց այդ պահին նրանք դարձյալ պրեսինգի են դիմում։ Նրանք հիասքանչ են կատարում այդ ամենը։

Ներկա պահին չի կարելի «Արսենալին» համեմատել «Լիվերպուլի» հետ։ Մենք աշխատում ենք նման երևույթների վրա, բայց Կլոպը «Լիվերպուլում» է 2015 թվականից։ Էմերին եկել է այստեղ նախորդ տարի։ «Արսենալը» նախորդ մրցաշրջանում մեկ միավոր հետ մնաց ՉԼ-ի գոտուց ու մեկ քայլ հետ մնաց Եվրոպա լիգան հաղթելուց։ Մի քանի տարի անց «Արսենալը» կլինի աշխարհի այն 10 ակումբների շարքում, որոնք մշտապես կպայքարեն բոլոր տիտղոսների համար»,-Սեբալյոսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։ 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դանի Սեբալյոսը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Արսենալ»։ Նրա իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։ 

Share |

Լրահոս

Loading...