4 «ծերունական» գոլեր Կոմպանիի պատվին. Ավագը հրաժեշտ տվեց Մանչեսթեր Սիթիին (տեսանյութ)

10:20 12.09.2019

«Էթիհադում» մարզադաշտում կայացավ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագ Վենսան Կոմպանիի հրաժեշտի հանդիպումը: Խաղադաշտ են դուրս եկել «Սիթիի» աստղերն ընդդեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի աստղերի ։

Կոմպանին, որն այժմ «Անդերլեխտում» զբաղեցնում է խաղացող մարզչի պաշտոնը, տրիբունայից  է դիտել  հանդիպումը ազդրի վնասվածքի պատճառով.

«Տիպիկ ես եմ: Միշտ խաղից դուրս եմ մրցաշրջանի վերջում», - հեգնանքով մեկնաբանել է 33-ամյա բելգիացին:

Ինչպես միշտ նման խաղերում, թիմերը հավասար գնդակներ խփեցին: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Բուլղարացի Մարտին Պետրովը բացեց հաշիվը արդեն երկրորդ րոպեին՝ գեղեցիկ հարվածելով սուր անկյունից։ 31-րդ րոպեին Ռոբի Քինը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում Պրեմիեր լիգայի աստղերին առաջ մղեց Ռոբին Վան Պերսին: Մվարուվարին հաշիվը հավասարեցրեց հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ:

«Ես երբեք չեմ մտածել, որ այսպիսի բան հնարավոր է» - խաղից հետո ասել է Sky Sports-ի թղթակիցներին հուզված Կոմպանին: 

Share |

Լրահոս

Loading...