Դի Կանիո.ՊՍԺ-ն անկարգապահ ֆուտբոլիստների տունն է

11:05 12.09.2019

Իտալական «Լացիոյի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաոլո դի Կանիոն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տեղափոխությունը «Ինտերից» «ՊՍԺ».

«Ինձ համար զարմանալի է, թե ինչու էր Կառլո  Անչելոտին ցանկանում ձեռք բերել Իկարդիին: Նա նույնիսկ ի վիճակի չէ ներողություն խնդրել խաղընկերներից իր կնոջ վիրավորական արտահայտությունների համար: Բացի այդ, Անչելոտիին պետք  է ունիվերսալ հարձակվող՝ Մերտենսի նման, իսկ Իկարդին գոլեր է խփում միայն դարպասային հրապարակից  և ժամանակակից հարձակվողի որակների չի տիրապետում: «ՊՍԺ»-ն Իկարդիի նման անկարգապահ ֆուտբոլիստների տունն է: Նա ճիշտ ուղղությամբ է գնացել»:

Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին անընդհատ սկանդալների կենտրոնում էր հայտնվում «Ինտերի» կազմում, և, արդյունքում, Անտոնիո Կոնտեի ծրագրերում տեղ չունենալով, տեղափոխվեց ֆրանսիական ակումբ: 

Share |

Լրահոս

Loading...