Տոտենհեմը ցանկանում է Դիբալա-Էրիկսեն փոխանակում կատարել

21:01 12.09.2019

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի պայմանագրի ժամկետը ակումբի հետ լրանում է հաջորդ ամառ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ 

Tuttosport-ի փոխանցմամբ՝ «խցանները», այս երկու իրողությունները օգտագործելով, մտադիր են ձեռք բերել «բիանկոներիների» արգենտինացի վինգեր Պաուլո Դիբալային։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հյուսիսլոնդոնյան թիմը հետաքրքրված էր նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկսենի շուրջ ծավալվող իրադարձություններին հետևում են նաև Մադրիդի «Աթլետիկոն», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ 

Դիբալան «Յուվեում» հանդես է գալիս 2015 թվականից։ Էրիկսենը «Տոտենհեմում» է խաղում 2013 թվականից։ 

Share |

Լրահոս

Loading...