Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները չեն հանդուրժի ռասիստական բացականչություններ

14:52 12.09.2019

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները քննարկում են Եվրո 2020-ի նախընտրական փուլի Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպման ընթացքում խաղադաշտը լքելու սցենարը: Նրանք այդ քայլին կարող են դիմել, եթե երկրպագուների կողմից ռասիստական բացականչություններ հնչեն:

Ուեֆա-ի կարգապահական կոմիտեն արդեն մեկ անգամ տուգանել է Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիային, Կոսովոյի և Չեխիայի հավաքականների հետ հանդիպման ժամանակ վիրավորական բացականչությունների համար:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները մտավախություն ունեն, որ, չնայած պատժամիջոցներին, բուլղարացի երկրպագուները կարող են այդպիսի քայլերի դիմել:

Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, իսկ անգլիացի ֆուտբոլիստները կհանդիպեն, որպեսզի քննարկեն խաղադաշտը լքելու հարցը:

Share |

Լրահոս

Loading...