Պոչետինո․ Էրիկսենը միշտ երջանիկ է եղել Տոտենհեմում

21:57 12.09.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ խնդիրներ չունի թիմի կիսապաշտպան Քրիստիան Քրիկսենի հետ։  

«Քրիստիանը միշտ էլ երջանիկ է եղել այստեղ։ Իհարկե, յուրաքանչյուրն իր նպատակներն ու առաջադրանքներն ունի, բայց ես ձեզ «Արսենալի» հետ խաղից առաջ ասել եմ, որ նա ճիշտ տրամադրվածություն ունի։ Հենց դրա համար էլ ես ընտրել եմ նրան։

Էրիկսենը թիմի համար կարևոր խաղացող է, մենք նրան շատ ենք գնահատում։ Նա երջանիկ է։ Եթե Քրիստիանը պատրաստ է խաղալ, խաղադաշտ դուրս կգա։ Բոլոր որոշումները կախված են նրանից, թե ֆուտբոլիստն ինչպես է հանդես գալիս»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ։

 

Share |

Լրահոս

Loading...