Պերեսը ցանկանում է Սանտիագո Բեռնաբեուում Ֆեդերեր - Նադալ հանդիպում անցկացնել

19:08 12.09.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ մշտապես ցանկություն է ունեցել լեգենդար թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի մասնակցությամբ թենիսային հանդիպում կազմակերպել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։ 

Ռաֆայել Նադալը «արքայական» ակումբի մեծ երկրպագու է ու թիմի պատվարոր անդամներից է։ Ռոջերը և Ռաֆան միմյանց հետ անցկացրել են բազմաթիվ խելահեղ հանդիպումներ աշխարհի տարբեր կորտերում։ Վերջին ժամանակներում նրանք բազմաթիվ բարեգործական հանդիպումներ են անցկացնում։ Մասնավորապես, արդեն երկու տարի է, ինչ գործում է Laver Cup մրցաշարը, որի ընթացքում Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը հանդես են գալիս զուգախաղով։ 

Հաջորդ տարվա փետրվարին Ռոջերն ու Ռաֆան բարեգործական հանդիպում են անցկացնելու շվեյցարացու մոր հայրենիքում՝ Քեյթ Թաունում։ Նադալը նշել է, որ ոգևորված է այս իրադարձությամբ։ 

Այս ամենի ֆոնին իր վաղեմի երազանքին է վերադարձել նաև Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ 

«Ես փորձել եմ այդ երկու լեգենդներին բերել «Սանտիագո Բեռնաբեու» խաղալու։ Լավ բանն այն է, որ նրանք, ինչպես երևում է, դե երկար են խաղալու։ Այնպես որ մենք ժամանակ ունենք»,-Պերեսի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։ 

 

Share |

Լրահոս

Loading...