Ֆերնանդեսը ԲԿՄԱ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

17:16 12.09.2019

Պաշտպան Մարիո Ֆերնանդեսը հաղթել է «ԲԿՄԱ»-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար  երկրպագուների միջև անցկացված հարցման արդյունքներով: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է ձայների 66 տոկոսը:

Այս ամիս Ֆերնանդեսը մասնակցել է «ԲԿՄԱ»-ի բոլոր 4 հանդիպումներին և երկու գոլի հեղինակ է դարձել՝ գրավելով «Սպարտակի» և «Ահմատի» դարպասը:

Հարցման արդյունքներով, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իգոր Ակինֆեևը, իսկ երրորդ հորիզոնականում Ֆյոդոր Չալովն է:

Հիշեցնենք, որ «բանակայինները» 4-րդ տուրից հետո ունեն16 միավոր և զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը:

 

Share |

Լրահոս

Loading...