Հենրիխ Մխիթարյանը՝ FIFA 19-ի շաբաթվա թիմում

12:38 12.09.2019

EA Sports-ը հրապարակել է FIFA 19-ի վերջին շաբաթվա թիմը, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ռոմայի» ներկա ֆուտբոլիստը Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների դեմ հաջող խաղից հետո ստացել 87 ռեյտինգով անձնական քարտ:


Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը բոսնիացիների դեմ խաղում դարձել էր երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

Share |

Լրահոս

Loading...