Իբրահիմովիչի սանրվածքով դպրոցականին ցանկացել են հեռացնել դպրոցից

15:37 12.09.2019

Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզում դպրոցականին սպառնացել են հեռացնել դպրոցից, տարբերվող և աչքի ընկնող սանրվածքով դասերի հաճախելու համար: Դպրոցի տնօրենը հրավիրել է երեխայի ծնողներին, որպեսզի լուծում տան այդ խնդրին: Երեխան, իր հերթին, ասել է, որ ինքը ընդօրինակում է իր սիրելի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի սանրվածքը: Այս ամենի արդյունքում երեխային արգելել են դասերի հաճախել, մինչև չփոխի սանրվածքը:

Սակայն խնդրին միջամտել է նահանգի կրթության նախարար Սվետլանա Մակոցկայան և դպրոցի անձնակազմին բացատրել է, որ նրանք իրավունք չունեն արգելել երեխային իր ցանկացած սանրվածքով գալ դպրոց: Դրանից հետո երեխան սկսել է կրկին դպրոց հաճախել:

Share |

Լրահոս

Loading...