Ուղղակի գազան, այն էլ Իտալիայի դեմ. Ժետիսուի երկրպագուները հիացած են Կամոյի խաղով

15:05 12.09.2019

Հայաստանի հավաքականի և «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի հրաշալի խաղը Իտալիայի ընտրանու դեմ անտարբեր չի թողել ղազախական ակումբին և երկրպագուներին:

«Ժետիսուն» Вконтакте սոցիալական կայքի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ առանձնացված են Կամոյի ֆանտաստիկ անցումներն ու խելահեղ վազքը:

«Կամո Հովհաննիսյանի խելագար խաղը Իտալիայի հավաքականի դեմ խաղում» - գրել է ակումբի մամուլի ծառայությունը:

 

Անմասն չեն մնացել նաև թիմի երկրպագուները: Օգտատերերից մեկը գրել է.

«Ուղղակի գազան, այն էլ Իտալիայի դեմ: Պատկերացրեք՝ ինչ-որ «Ջենոա» ձեռք բերի նրան մեզնից»:

Մեկ այլ երկրպագու ցանկություն է հայտնել, որ ակումբը երկարաձգի պայմանագիրը հայ ֆուտբոլիստի հետ և վաճառի նորմալ գնով:

Երկրպագուներից մեկն էլ տխրություն է հայտնել, որ գալիք տարի ֆուտբոլիստին կգնի այլ ակումբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2020 ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղում կրեց 1-3 հաշվով ցավալի պարտութուն:

Share |

Լրահոս

Loading...