Ման․ Սիթին հավերժացրեց Կոմպանիի անունը

00:38 12.09.2019

«Մանչեսթեր Սիթին» ակումբի ակադեմիայի և մարզաբազայի միջև ընկած փողոցը այսուհետ կկոչվի Վենսան Կոմպանիի անունով։ Այս մասին հաղորդում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։ 

«Վենսան Կոմպանիի ոլորանի» բացման արարողությանը ներկա է եղել ակումբի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Հալդուն Ալ-Մուբարակը։ Հաղորդվում է, որ մոտակա ամիսներին «Ման․ Սիթին» մտադիր է այդ տեղանքում տեղադրել բելգիացի պաշտպանի արձանը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում կայացավ Վենսան Կոմպանիի հրաժեշտի հանդիպումը ակումբի նախկին և ներկա ֆուտբոլիստների ու ԱՊԼ-ի աստղերի հավաքականի միջև։ 

Վենսան Կոմպանին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2008-2019 թվականների ընթացքում։ 

Share |

Լրահոս

Loading...