Հարրի Լինեկեր.Քիչ էր մնում սպանեին որդուս ֆուտբոլային խաղի ժամանակ

13:27 12.09.2019

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Հարրի Լինեկերը իր ինստագրամյան էջում գրառում է կատարել.

«Ինձ մի պահ թվաց, որ այլևս չեմ տեսնի որդուս: Քիչ էր մնում նրան սպանեին ֆուտբոլային հանդիպման ժամանակ»:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Great to join @georgelineker for one of his 15 meals a day. #ivygarden

A post shared by Gary Lineker (@garylineker) on

Միջադեպը տեղի է ունեցել Աշխարհի առաջնության որակավորման փուլի Լիբերիա-Սյեռա Լեոնե հանդիման ժամանակ: Ֆուտբոլիստի որդին հեռուստաընկերություններից մեկի համար ուղիղ  ռեպորտաժ պատրաստելիս է եղել: Այն բանից հետո, երբ Լիբերիայի ֆուտբոլիստը չի իրացրել տասնմեկ մետրանոց հարվածը, զայրացած երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և սկսել են քարերով հարվածել: Նրանք շրջափակել են նաև Լինեկերի որդուն և միայն անվտանգության աշխատակիցն է կարողացել փրկել երիտասարդին:

Իր գրառման մեջ ֆուտբոլիստը կոչ է արել նաև ավելի հոգատար լինել երեխաների հանդեպ:

 

Share |

Լրահոս

Loading...