Մեսսի. Բարսելոնան իմ տունն է, չեմ ուզում հեռանալ

09:10 12.09.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից, որի հետ ներկայիս պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, հաղորդում է Marca-ն:

««Բարսելոնան» իմ տունն է։ Չեմ ցանկանում հեռանալ, բայց ցանկանում եմ հաղթել», - Մեսսիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ հայտնի հարձակվողը դիտարկում է իր կարիերան հյուսիսամերիկյան MLS-ում շարունակելու հնարավորությունը: Մասնավորապես, հաղորդվում էր, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը կապ է հաստատել Մեսսիի գործակալների հետ՝ պարզելու համար, թե արդյոք 32-ամյա արգենտինացին ամերիկյան թիմ կտեղափոխվի գործող պայմանագրի ավարտից հետո: 

Share |

Լրահոս

Loading...