Մեսսին ցանկանում է Բարսայի լեգենդը զբաղեցնի սպորտային տնօրենի պաշտոնը

11:04 12.09.2019

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խոստովանել է, որ կցանկանար թիմի նախկին ավագ Կարլես Պույոլին տեսնել ակումբի մարզական տնօրենի պաշտոնում, հաղորդում է իսպանական Marca-ն:

«Լավ կլիներ, որ ակումբը կայունություն ունենար՝ առանց սպորտային կառուցվածքում այդքան փոփոխությունների։ Պույոլը իդեալական մարզական տնօրեն կլիներ», - Մեսսիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը բանակցում է 41-ամյա իսպանացու հետ: Մարզական տնօրենի պաշտոնը թափուր է դարձել այն բանից հետո, երբ «Բարսելոնան» ժամկետից շուտ խզել է պայմանագիրը Խոսեպ Սեգուրայի հետ, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր չորս տարվա ընթացքում: 

Share |

Լրահոս

Loading...