Մեսսին պատասխանել է Ռոնալդուի՝ ճաշի հրավիրելու առաջարկին

12:31 12.09.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը, որը պատրաստակամություն է հայտնել միասին ճաշել ապագայում:

«Կրիշտիանուն ինձ հրավիրե՞լ է ճաշի։ Խնդիր չկա: Ես միշտ ասել եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ խնդիրներ չունեմ և մենք մտերիմ ընկերներ չենք եղել միայն այն պատճառով, որ թիմակիցներ չենք եղել։ Սովորաբար մենք հանդիպում ենք հանդիսավոր արարողություններին։ Դրանցից վերջինի ընթացքում մենք ավելի շատ շփվեցինք և ավելի մոտ էինք, քան երբևէ:

Չգիտեմ՝ համատեղ ճաշ տեղի կունենա, թե ոչ, որովհետև դեռ հայտնի չէ՝ կհանդիպենք իրար հետ, հաշվի առնելով այն փաստը, որ ապրում ենք տարբեր երկրներում և մեզանից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները։ Բայց եթե դա տեղի ունենա, խնդիր չեմ տեսնում», - Մեսսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...