Մեսսի. Պրիմերայում պարտությունը չէի փոխարինի Չեմպիոնների լիգայի հաղթանակով

16:29 12.09.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է թիմի՝ իսպանական Պրիմերայի և Չեմպիոնների լիգայի երկու գլխավոր մրցաշարերում հաղթելու կարևորության մասին իր մտքերով:

«Կհամաձայնեի՞ հաղթել Չեմպիոնների լիգայում Պրիմերայում պարտվելու դեպքում։ Ոչ. Մրցաշրջանի սկզբում մենք միշտ էլ ասում ենք նույնը՝ ցանկանում ենք հաղթել ամեն ինչ: Եկեք փորձենք իրագործել այդ նպատակը։ Իհարկե, ես կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգայում, քանի որ վաղուց չեմ արել դա։ Կարծում եմ՝ «Բարսելոնան» պետք է կրկին հաղթի այս տիտղոսը։ Բայց ես, միևնույն է, չէի համաձայնի նման պայմանի։ Ես ցանկանում եմ հաղթել և Չեմպիոնների լիգայում և Պրիմերայում», - Մեսսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Share |

Լրահոս

Loading...