Շումախերի նախկին թիմակիցը բացատրել է Միխայելի և Ֆետելի տարբերությունը

17:12 12.09.2019

Ֆինն նախկին ավտոարշավորդ Ջեյ Ջեյ Լեհտոն պատմել է, թե որն է, իր կարծիքով, Միխայել Շումախերի և Սեբաստիան Ֆետելի տարբերությունները: Լեհտոն և Շումախերը թիմակիցներին էին 1994թ.մրցաշրջանի վեց մրցումներում, երբ Միխայելը նվաճեց իր առաջին տիտղոսը: 

«Միխայելը «բռնապետ» չէր, բայց շատ լավ արշավորդ էր, ինչպես նաև հավաքում էր իր շուրջը ճիշտ մարդկանց: Գուցե դա Ֆետելի թուլությունն է: Նա չուներ մարդիկ, որոնց կարելի էր իր հետ տանել «Ֆերարի» և թիմ կառուցել», - Լեհտոյի խոսքը մեջբերում է GrandPX-ը։

 Շումախերը «Բենետոնի» կազմում երկու տիտղոսներից հետո 1996-ին տեղափոխվել է «Ֆերարի», որի գույները պաշտպանելով՝ 2000-2004-ը հաղթել է բոլոր առաջնություններում: Ֆետելը իր բոլոր տիտղոսները նվաճել է «Ռեդ Բուլի» կազմում։ 2015-ին միանալով «Ֆերարիին»՝ գերմանացին դեռևս ոչ մի անգամ չի կարողացել ավարտել մրցաշրջանն առաջին տեղում:

Share |

Լրահոս

Loading...